Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան այցելած կանադահայ ամուսինները հայի համար միակ հայրենիքը Հայաստանն են համարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կանադահայ ամուսինները հայի համար միակ հայրենիքը Հայաստանն են համարում: Մարգար և Էլիզ Շարապխանյանները 2007 թվականից ապրում են Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Սեփական միջոցներով վերանորոգել են գյուղի դպրոցը, մշակույթի տունը: Մարգար Շարապխանյանը ծնվել է Հունաստանում, կրթություն է ստացել Իտալիայում, 40 տարի բնակվել է Կանադայում, բայց ինչպես նա վստահեցրեց «Արմենպրես»-ի թղթակցին, միայն Հայաստանում է իրեն հայ զգում: «Տարբեր երկրներում եմ եղել, բայց ոչ մի տեղ՝ ո՛չ Հունաստանում, ո՛չ Իտալիայում և ո՛չ էլ Կանադայում, ես ինձ հայ չեմ զգացել, իմ ինքնությունը միայն Հայաստանում եմ զգում: Դրսում ծնված, մեծացած ու ապրած մարդու համար Հայաստանում ապրել է պետք: Ուզենք, թե չուզենք բոլոր երկրներում օտար ենք, միակ երկիրը որ զգում ենք, որ մերն է, Հայաստանն է»,-նշեց Մարգար Շարապխանյանը՝ փաստելով, որ Հայաստանը միայն Երևանը չէ, այլ մարզերն ու գյուղերն են: «Ես հավատում եմ Հայաստանի գյուղերին, և Հայաստանի գյուղերի տնտեսությունը պետք է զարգանա: Ուշին փոքր գյուղ է՝ 10 տարի առաջ հողամաս գնեցի տուն կառուցեցի, հիմա հողամասում ես և ուրիշներն ենք աշխատում: Դպրոցը նորոգեցինք ու մշակույթի տուն կառուցեցինք»:

Կանադայում 10 տարի համալսարանի գրադարանում աշխատելուց հետո Մարգար Շարապխանյանը 1979 թվականին որոշում է դպրոց հիմնել: Հայ օգնության միության օժանդակությամբ հիմնվեց ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը: «Սկսեցի մանկապարտեզից և ամեն տարի մեկ տարով բարձրացնում էի, այսպիսով՝ 75 աշակերտով սկսեցինք, հիմա վարժարանն ունի 650 աշակերտ: Մեր աշակերտները 18 տարեկանից համալսարան են գնում՝ 100 շրջանավարտից 97-ը այնտեղ համալսարան են ընդունվում: Դպրոցում թեև անգլերեն և ֆրանսերեն են անցնում, բայց հայկական դպրոց է»,- պատմում է Մարգար Շարապխանյանը:

Թեև խորհրդային տարիներին պարոն Մարգարը Հայաստան եկել է, բայց դա այն չէր: «1986 թվականին շրջանավարտներիս ծնողներին կանչեցի և ասացի՝ երեխաներին ժամացույց, խաչ կամ այլ իր նվիրելու փոխարեն Հայաստանի տոմս գնեք, և 22 հոգով եկանք Հայաստան: Խորհրդային տարիներն էին»:

Խոսելով կնոջ հետ Հայաստան գալու մասին՝ պարոն Մարգարը վստահեցրեց՝ ուշեցի են ինքն էլ, կինն էլ: «Չի դժգոհել ու չի դժգոհում: Հայաստան գալու համար պետք է նաև կինդ էլ ուզենա ու քեզ հետ գա: Մենակ չի լինի»,-ավելացրեց Մարգար Շարապխանյանը:

Այսօր էլ ամուսինները շատ ծրագրեր ունեն գյուղի հետ կապված: Կանադա վերադառնալու մտադրություն չունեն: Ուշիով հիացած են և այն համարում են իրենց միակ տունը:

 

Արմենուհի Մխոյան

Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց