Գիտնականների պնդմամբ ամռանը սեռական կյանքն ակտիվանում է
ԼԱՅՖ
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր փաստեր ամառային սեռական կյանքի մասին.
Մարդկանց մեծամասնությունը ամռան շոգին ոչինչ չի ուզում անել, միայն` պառկել եւ հանգստանալ, իսկ մյուսների լիբիդոն ակտիվանում է, ինչը տեղի չի ունենում տարվա այլ եղանակների: Գիտնականները որոշել են պարզել, թե օդի ջերմաստիճանն ու տարվա եղանակներն ինչպես են ազդում լիբիդոյի վրա:
Մասնագետները պարզել են, որ տաք ամիսներին մարդկանց մոտ սովորաբար աճում է ինտիմ կապի եւ սիրախաղի հանդեպ հետաքրքրությունը: Բանը նրանում է, որ արեւի լույսն ազդում է սերոտոնինի արտադրության վրա, որը պատասխանատու է հաճույքի եւ երջանկության զգացողության համար: Սերոտոնինի մակարդակի ավելացումը կարող է ակտիվացնել նաեւ լիբիդոն: Բացի այդ, տաք եղանակին մարդիկ ավելի քիչ են հագուստ կրում, ինչը մեծացնում է մարդու արտաքին սեռական գրավչությունը:




















































