Լուկա Մոդրիչը չի խաղա «Բարսելոնայի» դեմ
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:
31-ամյա խորվաթ ֆուտբոլիստը որակազրկված է 2014թ. Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում ստացած կարմիր քարտի համար: Այն ժամանակ «Ռեալը» տանը 1:1 խաղաց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ պատասխան խաղում պարտվեց 0:1 հաշվով:
Այս տարվա Սուպերգավաթի առաջին հանդիպումը տեղի կունենա Բարսելոնայում օգոստոսի 13-ին, պատասխանը՝ օգոստոսի 17-ին Մադրիդում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



