Աբխազիայի ԱԳՆ-ն Պուտինի այցի հանդեպ Վրաստանի արձագանքը «նյարդային» է որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա կատարած այցի հանդեպ, Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը «նյարդային» է որակել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է Աբխազիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Չնայած Վրաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաև նրանց արևմտյան հովանավորների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բավականին նյարդային արձագանքին Վլադիմիր Պուտինի այցի հանդեպ, ցանկանում ենք հավաստիացնել, որ այցը հաջողված էր»,- նշված է Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Աբխազիայի ԱԳՆ-ն նաև վստահեցրել է, որ ռուս-աբխազական հարաբերությունները ռազմավարական են և դինամիկ զարգանում են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



