Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արարատի մարզի բնակչուհու մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչուհի Լաուրա Թոխյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 1963 թ. ծնված Լ.Թոխյանը մահացել է 2017 թվականի ապրիլի 30-ին՝ իր տանը։  Մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվանը հանգեցրել է  սրտի պսակաձև զարկերակների անբավարարությունը։ Լ.Թոխյանի ախտաբանաանատոմիական դիահերձման ժամանակ պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսին նմանվող արյունազեղում:

Վնասվածքի առաջացման պատճառը պարզելու համար բացատրություններ են վերցվել մահացած կնոջ ամուսնուց, հարևանուհիներից, կանչով տուժածի տուն մեկնած շտապօգնության բժշկից և այլ անձանցից։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ շտապօգնության բրիգադի կողմից Լ.Թոխյանի մահվան փաստը տանը հաստատելուց հետո, վերջինիս հարևանուհին, սովորույթից ելնելով, Լ.Թոխյանի ծնոտի ստորին հատվածից դեպի գլխի գագաթային հատված ամրակապել է շորի կտորով, որպեսզի վերջինիս բերանը բաց չմնա: Լ.Թոխյանը մնացել է այդ դիրքով ամրակապված 1-2 ժամ՝ մինչև դիահերձարան տեղափոխող ավտոմեքենայի ժամանելը։

Բացի այդ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Ստացված թիվ 0048Դ եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել պարանոցի օրգանների սեղմման հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թթվածնաքաղցից շատ կարճ ժամանակ անց զարգացած գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի խիստ արտահայտված այտուցից: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԹրամփի վարչակազմը պատրաստվում է նոյեմբերին ընտրություններում հավանական պարտությանը. WP Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանՀայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ալիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց բնօրրան. Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է 23-ամյա կինը կտրել է սիրեկանի մատըԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Հորոսկոպի այս նշանները ամռանը մեծ հաջողություն կգտնենՄակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պետք է մեծ խիզախություն այսպիսի խաղաղություն ունենալու համար․ այսօր Եվրոպան նույնպես պետք է ձեզ ձեռք մեկնի․ Մակրոնը՝ ՓաշինյանինԵրևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվելԵրբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ ՓաշինյանՌուսական «Ковер» հրթիռը կպահպանի Սու-57 կործանիչների «անտեսանելիությունը» Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանԲահրեյնը պաշտպանական բարձր պատրաստվածության մակարդակ է հայտարարելԱրաբական Միացյալ Էմիրությունների ծովային շրջափակումը սկսվել է. Pars TodayԲրազիլիայում միաշարժիչ օդանավը բախվել է բնակելի շենքի. զոհվել է երկու մարդՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Լայպցիգի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդԹուրքիայում ձյուն է տեղացել«Չելսիի» նորեկ Ջեսի Դերին խաղադաշտից միանգամից տեղափոխվել է հիվանդանոց 71-ամյա Դոնատելլա Վերսաչեն երեկույթին ներկայացել է համարձակ մինի զգեստով 19-ամյա երիտասարդը, ում մեքենա վարելու իրավունքը կասեցված է եղել, Երևանում «Mercedes CLS»-ով գերազանցել է արագությունն ու տեսանկարահանել է իր արարքը․ նա դարձել է խոշոր ավտովթшրի մասնակիցԻրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում նավերն ուղեկցող ամերիկյան ռազմանավերի վրա․ ԹրամփՄայիսի 8-ին և 9-ին կհայտարարվի հրադադար․ եթե Ուկրաինան իրականացնի Հաղթանակի օրվա տոնակատարությունները խափանելու ծրագրեր, ՌԴ ԶՈւ-ն կհшրվածի Կիևի կենտրոնին․ ՌԴ ՊՆԱնգլիական Պրեմիեր լիգայում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Չելսիին» Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՈւնենք Իրանի հшրձակումներին արձագանքելու լիարժեք և օրինական իրավունք․ ԱՄԷ ԱԳՆ ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. Նիկոլ ՓաշինյանԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պшյթյունի ձայներ․ Իրանը հերքում է հшրձակման մասին լուրերըՖուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել Մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանԹրամփի հիասթափությունն Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակից հանգեցրել է «Հորմուզյան գամբիտի». AxiosՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ ԿարապետյանԱՄԷ-ն հայտարարել է իրանական երեք հրթիռների որսման մասին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԾանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Նարեկ Գրիգորյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. Հովհաննես Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ Գյումրիում