ԿԺԴՀ-ի խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով․ ԵՄ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրամիությունը կարծում է, որ ԿԺԴՀ-ի խնդիրը պետք է լուծվի խաղաղ միջոցներով եւ կշարունակի ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, ներառյալ՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելը, որպեսզի Փհենյանը կատարի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«ԵՄ-ն կշարունակի ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա, որպեսզի այն կատարի միջազգային պարտականությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցների միջոցով։ Մենք սպասում եք, որ ԿԺԴՀ-ն երկխոսություն կսկսի միջազգային հանրության հետ՝ ուղղված Կորեական թերակղզու անդառնալի, ամբողջական ապամիջուկայնացմանը՝ կատարելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը»,-ասել է Ռեյը։
Նա նշել է, որ «Եվրամիությունը պատրաստ է սատարել այդ երկխոսությանը»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



