Սարգսյան- Ալիև հանդիպման վերաբերյալ որեւէ կոնկրետ բան չկա այս պահին. Նալբանդյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ դեռեւս որեւէ կոնկրետ բան չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարը նշել է, որ այժմ հստակ է, որ սեպտեմբերին Նյու Յորքում լինելու է արտգործնախարարների միջեւ հանդիպում:
«Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնք մենք բազմիցս ասել ենք. համապատասխան պայմաններ ստեղծել, որ առաջ տանենք բանակցային գործընթացը: Հեծանիվ հնարել դժվար է, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցություններ ենք վարելու: Բանակցություններին այլընտրանք չկա»,- ասել է Նալբանդյանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



