ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է հարվածել Գուամայում ԱՄՆ-ի բազային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Հավսոն-12» միջին ու մեծ հեռահարության հրթիռներով Գուամա կղզու շրջանին հարվածելու ծրագիրը, որը ներկա պահին քննարկում են Կորեական ժողովրդկան բանակի ռազմավարական ուժերը, «կարող է իրագործվել ցանկացած պահի, երբ գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չեն Ընը որոշում կայացնի»։ Այս մասին ասվում է Կորեական ժողովրդական բանակի ռազմավարական ուժերի խոսնակի հայտարարությունում։
«Ներկա պահին ռազմավարական ուժերը ուշադրությամբ ուսումնասիրում են Գուամայի շրջանին «Հավսոն-12» միջին ու մեծ հեռահարության հրթիռներով հարվածելու օպերատիվ ծրագիրը, ներառյալ՝ ռազմաօդային ուժերի Անդերսոն բազան, որտեղ ԿԺԴՀ-ին նյարդայնացնող ռազմավարական ռմբարկուներն են»,-ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության համաձայն՝ ծրագիրը շուտով կներկայացվի Կիմ Չեն Ընին, իսկ հետո «կիրագործվի գործնականում․․․ցանկացած պահի, երբ ԿԺԴՀ-ի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կի Չեն Ընը որոշում կայացնի»։
Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ի ռազմավարական ռմբարկուները Հյուսիսային Կորեայի երկնքում վարժանքներ են կատարել, որոնք «իսկական պատերազմ էին մշակում»։



