Քենիայում կինը ծննդաբերել է ընտրատեղամասում քվեարկության ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔենիայում կինը ծննդաբերել է ընտրատեղամասում, քվեարկության ժամանակ։ AFP-ի փոխանցմամբ, քենիացիները ստիպված են քվեարկելու համար երկար հերթեր կանգնել։ Գործակալության տվյալներով, Պաուլինա Չեմանանգը եկել է ընտրատեղամաս վաղ առավոտյան, նրա մոտ սկսվել են երկունքի ցավեր։ Կինը ծննդաբերել է հենց ընտրատեղամասում։ Սակայն, այնուամենայնիվ, հասցրել է քվեարկել։
«Հիմա ես երջանիկ եմ, քանի որ ծննդաբերել եմ ու քվեարկել»,- ասել է նա տեղի ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում։ «Ծննդաբերությունը ընտրատեղամասում օրհնանք է ինձ համար, ես շնորհակալ եմ Աստծուն»։
Քենիացիները մասնակցում են քվեարկության վեց ընտրություններում, այդ թվում նախագահական։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



