Լիբանանը որոշել է գործողություն սկսել ԻՊ-ի դեմ Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի ղեկավարությունը հավանության է արժանացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Սիրիայի հետ սահմանամերձ շրջանների ազատագրման նախատեսվող ռազմական գործողության վերաբերյալ առաջարկները: Այդ մասին ասված է երկրի պաշտպանության հարցերով բարձրագույն ռազմական խորհրդի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հավանության են արժանացել ԻՊ խմբավորման դել Ռաաս-Բաալբեկում և Ալ-Քաայում լիբանանյան բանակի սպասվող ռազմական գործողությունների համար առաջարկները»,- ասված է հայտարարությունում:
Փաստաթղթում նշվում է, որ լիբանանյան ղեկավարությունը ստանձնում է ահաբեկչության վտանգից Լիբանանն ազատելու պատասխանատվությունը:
Բարձրագույն ռազմական խորհրդի հայտարարությունը հրապարակվել է Լիբանանի նախագահ Միշել Աունի հրամանով երկրի վարչապետ Սաադա Հարիրի մասնակցությամբ արտահերթ խորհրդակցությունից հետո:



