Իռլանդական գյուղը նոր բնակիչների է փնտրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայի հյուսիսային Կիլտիկլոհեր գյուղում KiltyLive արշավ են սկսել՝ նոր բնակիչների գտնելու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Independent.ie-ն:
Բնակավայրում 233 մարդ է ապրում: Նրանք տեղի իշխանությունների հետ սոցցանցերում #KiltyLive հեշթեգով հայտարարություն են տարածել, որում մարդկանց հրավիրում են գյուղ եւ շաբաթական 100 եվրոյից էլ պակաս գումարով տուն վարձել: Սա բավական ցածր է տեղական անշաժ գույքի շուկայի արժեքից:
Պարբերականի տեղեկություններով՝ գյուղի դպրոցում 14 աշակերտ է սովորում, եւ որպեսզի երկու ուսուցիչներից մեկը չհեռանա, առնվազն եւս մեկ աշակերտ է հարկավոր: Նորեկներին նաեւ գեղեցիկ բնապատկերներ են խոստանում:
Արշավը սկսվել է հուլիսին: Դրան մասնակցում են նաեւ վերջերս Կիլտիկլոհեր տեղափոխված 30 անձինք:
Independent.ie-ն հրապարակել է էլեկտրոնային փոստի հասցե, որով կարելի է գյուղում բնակություն հաստատելու հայտ ներկայացնել:



