Գիտնականներն անվանել են մարդու համար ամենամեծ վտանգը
ԼԱՅՖ
Միայնությունն ու սոցիալական մեկուսացվածությունն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում մարդու համար, քան ճարպակալումը։ Նման եզրակացության են եկել Բրիգամ Յանգի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանները։ Նրանց կարծիքով՝ այդ գործոնների ազդեցությունը բնակչության վրա տարեցտարի աճում է և կարող է ազգային խնդիր ներկայացնել։ Այս մասին գիտնականները հայտնել են Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի 125-րդ ամենամյա համաժողովի ժամանակ՝ փոխանցում է EurekAlert կայքը։
Փորձագետների խոսքով՝ այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները հանդիսանում են մարդու հիմնարար պահանջ, որը կարևոր է հոգևոր բարեկեցության համար։
45 տարեկանից բարձր տարիքի 42.6 մլն ամերիկացիներ տառապում են քրոնիկ միայնությունից։ 2014-ի մարդահամարի արդյունքների համաձայն՝ բնաչության ավելի քան ¼-ն ապրում է միայնակ, իսկ քաղաքացիների կեսից ավելին ամուսնացած չէ։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամուր սոցիալական կապերը նպաստում են վաղ մահվան ռիսկի 50 տոկոսով նվազմանը։




















































