Հայկական բունտն ու քաղաքական վակուումը
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայաստանում շատ է խոսվում սոցիալական բունտի մասին: Սոցիալական բունտի մասին խոսակցություններն ակտիվանում են իշխանությունից դժգոհության պայմաններում: Եթե սրան ավելացնենք քաղաքական դաշտի ժգնաժամը և ընդդիմադիր ուժերի հադեպ թերահավատ վերաբերմունքը, ապա գործ կունենանք իսկապես ճգնաժամի հետ:
Քաղաքական վակուումը ժամանակին լրացնում էին քաղաքացիական ակցիաներն ու ակտիվիզմը: Սակայն ավարտվեց նաև այդ փուլը, ակտիվիզմը չցանկացավ մտնել քաղաքական ընդդիմության կայացման շարքեր և մարգինալացավ:
Քաղաքական վակուումի վերջին արձագանքը Սասնա ծռերն էին, որոնց գործողությունը ի դերև հանեց Հայաստանում ռացիոնալ մտքի սնանկությունը ՝ բոլոր կողմերից: Այժմ ակտիվ քաղաքական պրոցես Հայաստանում չկա և իշխանությունը վայելում է հարաբերական անդորրը: Սակայն հիմնական խնդիրները չեն լուծվել և սոցիալական բունտի պոտենցիալ կա այնքան ժամանակ, որքան ժամանակ կլինի քաղաքական վակուումը:
Արտակ Ասլանյան




















































