Ուկրաինան սկսել Է նավթ գնել Իրանից
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈւկրաինան, որը հունիսին սկսել Է նավթ գնել Իրանից, արդեն այս երկրից ներմուծել Է գրեթե 5,7 մլն դոլարի նավթահումք: Այս տվյալներն օգոստոսի 8-ին ներկայացրել Է Ուկրաինայի Պետական ֆիսկալ ծառայությունը (ՊՖԾ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հունիսից սկսվել են նավթահումքի գնումները իրանական ձեռնարկություններից: Հունիսին Իրանից ուկրաինական շուկայում ստացվել Է 0,236 մլն դոլարի նավթ, հուլիսին՝ 5,442 մլն դոլարի»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ ընդամենը յոթ ամսվա ընթացքում Ուկրաինան ներմուծել Է 213 մլն դոլար արժողությամբ 508,105 հազար տոննա նավթահումք, հիմնականում՝ Ադրբեջանից եւ Ղազախստանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



