Ֆրանսիայում ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայում երկուշաբթի երեկոյան ութ դեռահաս է տուժել կայծակի հարվածից։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով շուրջ 19։00-ին՝ երկրի հարավ-արեւմուտքում գտնվող Վիեն շրջանում, վրանային ճամբարներից մեկում։
Տեղի իշխանությունների նախնական տվայլներով՝ կայծակը հարվածել է վարդակներով էլեկտրական վահանին, որը տեղադրված էր քեմփինգում։ Տարերքի հարվածի հետեւանքով 7 մարդ թեթեւ վիրավորում է ստացել, իսկ 15-ամյա դեռահասի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել։ Ներկայում բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։
13-16 տարեկան դպրոցականների խումբը Վիեն է ժամանել Դեկարտ քաղաքից։ Նրանք նախատեսում էին մեկ շաբաթ անցկացնել վրանային ճամբարում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



