Մաշտոցի պողոտայում մեքենաներ են բախվել, երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում օգոստոսի 8-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի 81 CO 081 և Mercedes E320 մակնիշի 75 PX 075 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայից երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փրկարարները փակել են BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



