Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում այս տարի ստեղծվել է 2 600-ից ավելի աշխատատեղ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում ընթացիկ տարում ստեղծվել  է 2 հազար 600-ից ավելի աշխատատեղ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

Նրա տեղեկացմամբ, թեթև արդյունաբերության ոլորտում ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ»-ն այս տարի գործարկեց Արծվաբերդի մասնաճյուղը, ընդլայնեց Չորաթանի մասնաճյուղը, Մովսեսում ևս գործում է ընկերության մասնաճյուղը: Արդյունքում ստեղծվեց 200-250 նոր աշխատատեղ:

Այս տարի «Ալեքս տեքստիլ»-ը բացեց նոր արտադրամաս՝ ստեղծելով մոտ 300 աշխատատեղ: Սեպտեմբերին նախատեսվում է «Ալեքս տեքստիլ»-ի երկու մասնաճյուղի գործարկում, որը արդյունքում կստեղծվի ևս 500-600 աշխատատեղ:

«Խմիչքների արտադրության ոլորտում նորություններ ունեցանք: Մասնավորապես, Դիլիջանում գարեջրի գործարան գործարկվեց: Առաջիկայում Սյունիքում պահածոների գործարան կբացվի, որը լրացուցիչ նոր աշխատատեղեր կստեղծի: Ընդհանուր առմամբ, ըստ մեր կողմից համակարգած ծրագրերի, նախատեսվում է մոտ 7 հազար աշխատատեղի ստեղծում: Այս պահի դրությամբ արդեն 2 հազար 600-ից ավելի աշխատատեղեր ստեղծվել են»,-ասաց Արմեն Եգանյանը:

Նոր ընկերությունները կամ արտադրությունն ընդլայնող կազմակերպություններն արտադրանքն իրացնում են տեղում կամ արտահանում տարբեր երկրներ: Մեր այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ երկրներից միայն Ռուսաստանի հետ է գլխավոր առևտրաշրջանառությունը, իսկ մյուս անդամ երկրների հետ ավելի քիչ, Արմեն Եգանյանը նշեց, որ մյուս ուղղություններն ակտիվացնելու մասով աշխատանք տարվում է:

«Տեսեք, պետությունը ձևավորում է որոշակի միջավայր, որը հնարավորություն է տալիս բիզնեսին մրցունակ արտադրանք թողարկել և արտահանել: Պետությունը դրա համար սահմանում է ռեժիմներ՝ այլ երկրներ մուտք գործելու համար, ինչպես նաև կիրառում է որոշակի աջակցման գործիքներ: Հետևաբար` եթե Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, այդ միությունից  դուրս այլ երկրների հետ մի շարք գործիքներ է սահմանում, ապա բիզնեսը պետք է ճկուն լինի, արձագանքի, ագրեսիվ քաղաքականություն վարի այս կամ այն շուկա մուտք գործելու համար»,-ասաց Արմեն Եգանյանը: Նրա խոսքով, նման գործիքների, հնարավորությունների պայմաններում էլ, բիզնեսն ինքն է որոշում, թե որ երկրի շուկա մուտք գործի: Ամեն դեպքում, Արմեն Եգանյանը նկատեց, որ  բիզնեսն աշխատում է ԵԱՏՄ երկրների ուղղություններով: Ղազախական կողմի հետ փորձում են աշխատել ոսկու շուկայում, իրենց շատ հետաքրքիր է ոսկերչական աշխատանքը:

«Բիզնեսն ինքը պետք է ճկուն լինի, կազմակերպի, արձագանքի, խնդիրները բարձրացնի: Միգուցե ոմանք բավարար չափով տեղեկացված չեն ստեղծված հնարավորությունների մասին, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դիվանագիտական կորպուսը նույնպես ակտիվ ներգրավված է ապրանքների արտահանման և ներդրումներ ներգրավելու գործում:

Աննա Գզիրյան

 

Լիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու