Հուրգադայում զբոսաշրջիկների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների վրա հարձակված հանցագործին հոգեբուժական կլինիկա կտանեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի դատախազության կարգադրությամբ՝ Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված տղամարդուն կտեղավորեն հոգեբուժական կլինիկայում՝ փորձաքննության համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արաբական պետության պետական գործակալությունը։
Տղամարդը կլինիկայում կմնա 45 օր, այդ ընթացքում մասնագետները պետք է ստուգեն նրա հոգեկան վիճակը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին դանակով զինված տղամարդը Հուրգադայի լողափերից մեկում հարձակվել է զբոսաշրջիկների վրա։ Զոհվել են երկու գերմանուհիներ, մեկ չեխուհի ավելի ուշ հիվանդանոցում է մահացել, Հայաստանից երկու ու Ռուսաստանից մեկ կին զբոսաշրջիկներ վիրավորում են ստացել։ Հարձակվողին ձերբակալել են։ Հարձակման պատճառների մասին պաշտոնական վարկածը դեռ չեն հայտնել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



