Իլինոյսում հրաձգության ժամանակ 6 մարդ է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Իլինոյս նահանգի Քալումե-Սիթի քաղաքում հրաձգության արդյունքում 6 մարդ է վիրավորվել: Տուժածները հուղարկավորության արարողությանը մասնակցելուց հետո հավաքվել էին քաղաքի տներից մեկում:
Ոստիկանների խոսքով, ընդհանուր առմամբ սգո արարողությանը 30-40 մարդ է մասնակցել: Նրանցից ոմանք մտել են ալկոհոլային խմիչք վաճառող մոտակա խանութներից մեկը, որտեղ էլ վիճաբանության մեջ են մտել այլ գնորդների հետ:
Երբ նրանք տուն են վերադարձել, շենքի մոտով մեքենա է անցել, որից էլ շուրջ 20 կրակոց է հնչել: 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Chicago Tribune-ին:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից երեքը ծանր վիճակում են:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



