Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԻՊ-ի հետ կապեր ունեցող 27 անձանց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող 27 անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Իրանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ այդ անձինք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իրանի տարածքում:
Նախարարության տեղեկացմամբ՝ այդ անձանց մասին տեղեկություններ են ստացվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողության նախօրեին հետախուզական տեղեկատվության փոխանակման արդյունքում:
Հաղորդվում է, որ 10 ահաբեկիչներ ձերբակալվել են Իրանի տարածքից դուրս և փոխանցվել այդ երկրին, իսկ 17-ը ձերբակալվել են հենց Իրանի տարածքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



