Չինաստանում 200 հազար մարդ Է տարհանվել հեղեղումների պատճառով, երեքը զոհվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին գրել Է «Սինհուա» գործակալությունը:
Անբարենպաստ եղանակը խնդիրներ Է ստեղծել նահանգի յոթ քաղաքների 570 հազար մարդկանց կյանքի համար:
Իշխանությունների տվյալների համաձայն, տարերքի մոլեգնման հետեւանքով վնասվել են հազարից ավելի տներ, վնաս Է հասցվել մոտավորապես 66,4 հեկտար գյուղատնտեսական հանդակների:
Առանձին բնակավայրերում խափանվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը, ողողվել են ճանապարհները, վնասվել կապի գծերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



