Էրդողանը 2016-ի խռովությանը մասնակցելու մեջ մեղադրվողներին պարտավորեցրել Է շագանակագույն համազգեստ հագնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ 2016 թվականի հուլիսին իրականացված զինվորական հեղաշրջման փորձին մասնակցության բոլոր ամբաստանյալները այժմ պետք Է շագանակագույն համազգեստ հագած լինեն, երբ նրանց դատարան են բերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հիշեցնում Է BBC-ն, անցյալ ամսին ամբաստանյալներից մեկը դատարանի առաջ Է կանգնել «Հերոս» մակագրությամբ մարզաշապիկով: Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալել Է եւս 30 մարդու նույնպիսի մարզաշապիկներով: «Այլեւս ոչ ոք չի կարող այնպես հագնված դատարան գալ, ինչպես խելքին փչի»,- հայտարարել Է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն անցյալ տարվա խռովության հետ Է կապում քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի կազմակերպությունը, որն ապրում Է ԱՄՆ-ում: Բացի հուլիսյան իրադարձությունների անմիջական մասնակիցներից, կալանքի տակ են գտնվում Գյուլենի հետեւորդները, որոնք Թուրքիայում համարվում են «ահաբեկիչներ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



