Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այսօր շատերը գերադասում են գիրք կարդալու փոխարեն պարզապես բամբասել. Նաիրա Մովսիսյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»… Մարկովի այս հայտնի խոսքերով, թերևս, պետք է առաջնորդվել յուրաքանչյուր ոք: 1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր, որի նպատակներից մեկը հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության շրջանում լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը նպաստելն էր:

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հետ` իր նախընտրած գրքերի, սիրելի հերոսների մասին, ինչպես նաև փորձել է պարզել այն ստեղծագործողներին, ովքեր   որոշիչ դեր են ունեցել դերասանուհու աշխարհայացքի ձևավորման գործում:

«Առաջին գիրքը, որը դեռ մանուկ հասակում տպավորել է ինձ, դա Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսն էր, որն ինձ համար արտահայտչամիջոց է գաղտնի մնալու, բայց միևնույն ժամանակ սիրելու, ինչպես նաև այն սովորեցնում է մարդուն իր ներսում չարություն չունենալ, այլ դրա փոխարեն` օգնել ուրիշին սիրելիի հետ միասին լինելու համար»,- նշեց դերասանուհին:

Դերասանուհու խոսքով՝ իր աշխարհայացքի ձևավորման գործում կարևոր ազդեցություն է թողել Ջովաննի Բոկաչչոյի «Դեկամերոն» ստեղծագործությունը:

«Առհասարակ, ցանկացած գիրք կարդալուց հետո մարդու ներաշխարհում մի բան փոխվում է. երբեմն նոր արժեքներ ես ձեռք բերում, իսկ երբեմն էլ` հիասթափություն: Իմ աշխարհայացքը որոշ առումով փոփոխած գրքերից կառանձնացնեմ «Դեկամերոն»-ը, որի ընթերցանության ժամանակ ես հասկացա, որ պետք է ընթերցեմ Աստվածաշունչը: Գուցե դրա պատճառը տվյալ ստեղծագործությունում ընդգրկված 10 պատմություններն էին, որոնցից մեկը վերաբերվում էր քահանային, ով աղջիկների հետ որոշակի հարաբերությունների մեջ էր» ,- պատմեց Նաիրա Մովսիսյանը:

Հարցին` կա արդյո՞ք նախընտրելի հերոս, ում կցանկանար նմանվել, դերասանուհին պատասխանեց.

«Գիտեք, ցանկացած գիրք կարդալիս, ցանկացել եմ նմանվել դրա հերոսուհուն: Շրջան կար, երբ մեծ ցանկություն ունեի նմանվելու Ժաննա դԱարկին, երբ ընթերցում էի  «Կամելիազարդ Տիկինը» վեպը, ուզում էի Մարգարիտի տեղում լինել, իսկ երբ ընթերցում էի Մեդեա աստվածուհու մասին, ցանկանում էի նրան նմանվել և այլն: Այսինքն` ամեն տարիքում ինքս ինձ համար գտել եմ ինձ հոգեհարազատ հերոսուհու, ում, ինչու չէ, նաև ցանկացել եմ նմանվել»,- ասաց Նաիրան` ավելացնելով, որ այս պահին, սակայն, չկա որևէ հերոսուհի, ում տեղում կցանկանար ինքը լիներ.

«Ստացվել է այնպես, որ վերջին ժամանակահատվածում ավելի շատ նախընտրություն եմ տալիս արկածային գրականությանը, իսկ երբ չեմ հասցնում ընթերցել, սկսում եմ աուդիոգիրք լսել, ինչը, ի դեպ, ինձ համար սխալ է, քանի որ գիրքը, ինչպես ընդունված է ասել, պետք է զգալ և տեսնել»,- շեշտեց դերասանուհին:

Վերջինիս խոսքով`ցանկացած գիրք ինքը գերադասում է կարդալ ընդամենը մեկ անգամ` փորձելով իր մեջ պահել այն բոլոր տպավորությունները, որոնք որ ստանում է ընթերցանության ժամանակ: Բացառություններ, սակայն, ինչպես նշեց Նաիրան, այս հարցում ևս լինում են.

«Հիմնականում վերընթերցում եմ այն գրքերը, որոնք գուցե կարդացել եմ ոչ ճիշտ տարիքում, ինչից ելնելով` ճիշտ չեմ ընկալել դրանց բովանդակությունը: Սա հիմնականում եղել է ռուսական գրականություն ընթերցելու ժամանակ, օրինակ, երբ առաջին անգամ կարդացի Անտոն Չեխով, ընկալումը, ինչպես որ հարկն է, չեղավ. այդ ժամանակ 16 տարեկան էի: Նշեմ նաև, որ եղել են այնպիսի գրքեր, որոնք ոչ թե մեկ, այլ երկու, երեք անգամ եմ ընթերցել: Դրանք են Ֆեոդոր Դոստոևսկու գրեթե բոլոր ստեղծագործությունները, որոնք ինձ համար փիլիսոփայությունից վեր ինչ-որ բան են: Դոստոևսկին ինձ համար պարզապես հանճար է»,- նկատեց Նաիրա Մովսիսյանը:

Անդրադառնալով ժամանակակից գրողներին և նրանց ստեղծագործություններին` դերասանուհին մեջբերեց բանաստեղծ Արա Ալոյանին, ում ձեռագիրն ըստ Նաիրայի` իրեն շատ հետաքրքիր է:

Իսկ ինչ վերաբերվում է իր դստերը և այն գրքին, որը որպես մայր` խորհուրդ կտա առաջինը կարդալ նրան, դերասանուհին նշեց. «Առաջինը, որը իմ ցանկությամբ և խորհրդով կընթերցի դուստրս, դա կլինի մանուկների Աստվածաշունչը, իսկ հետո արդեն անցում կկատարենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներին, որից հետո, բնականաբար, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը վեպին, առանց որի պարզապես հնարավոր չէ»:

Իսկ թե այս պահին դերասանուհին ո՞ր ստեղծագործությանն է իր նախընտրությունը տվել, Նաիրա Մովսիսյանը պատմեց. «Այս պահին կարդում եմ Ալբեր Քամյուի «Օտարը», ինչպես նաև պատրաստվում եմ ընթերցել  Ջոջո Մոյեսի «Одна в Париже» գիրքը»,- ասաց Նաիրա Մովսիսյանը` ավելացնելով. «Առհասարակ, բոլոր այն գրքերը, որոնք ես ընթերցել եմ տարիների ընթացքում, ձևավորել են իմ մարդ տեսակը, սովորեցրել են տարբեր հարցերին մոտենալ այլ կերպ, այլ տեսանկյունից, մեծ համբերությամբ: Բայց պետք է նշեմ նաև, որ, ցավոք, այսօր, որքան էլ երիտասարդությունը ցանկություն ունի գրքեր կարդալու և դրանց շնորհիվ զարգանալու, միևնույնն է, տարիներ առաջվա շունչը չկա այդ ամենի մեջ: Այսօր շատերը գերադասում են գիրք կարդալու փոխարեն պարզապես բամբասել, ինչը չկար նախկինում,- Life.panorama.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:

 

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան