Հուլիս ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 7222 զանգ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով 2017 թվականի հուլիսին ստացվել է 7222 զանգ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված զանգերից 2030-ը վերաբերել են կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը: 820 զանգ՝ ընտանիքի անապահովության,367-ը՝ երեխայի խնամքի, 270-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 958-ը՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի ներկայացման, 200-ը՝ մայրության նպաստի վերաբերյալ: 131 զանգ ստացվել են կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերով: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության(141), ավանդների փոխհատուցման (501) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար: Հուլիս ամսին ստացվել է 37 բողոք, որից 6-ը ուղղված են եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական աջակցության տարածքային բաժիններին, իսկ 26-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին: Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:



