Կադիմյանն օգնեց «Վորսկլա»-ին ոչ ոքի խաղալ Կիևի «Դինամո»-ի հետ
ՍՊՈՐՏՈւկրաինայի առաջնության 4-րդ տուրում Պոլտավայի «Վորսկլա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) է խաղացել Կիևի «Դինամո»-ի հետ:
Կադիմյանը խաղադաշտ է դուրս եկել «Վորսկլա»-ի մեկնարկային կազմում և փոխարինվել 83-րդ րոպեին:
«Վորսկլա»-ն 7 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Հաջորդ խաղը թիմը կանցկացնի օգոստոսի 12-ին` հյուրընկալվելով Կամենսկի «Ստալ»-ին, որը գլխավորում է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը, և որի կազմում հանդես են գալիս Էդգար և Գոռ Մալաքյանները:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



