Չիկագոն դատական հայց կներկայացնի Թրամփի վարչակազմի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիկագոյի իշխանությունները երկուշաբթի՝ օգոստոսի 7-ին դատական հայց կներկայացնեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ կապված, այսպես կոչված, «ապաստան քաղաքներին» հանրային անվտանգության համար հատկացվող դրամաշնորհները դադարեցնելու սպառնալիքի հետ։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Ռեմ Էմանուելը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Հայցն ապացուցում է դաշնային իշխանությունների հետ լարվածությունը՝ իմիգրացիայի հետ կապված հարցերի շուրջ։
Շուրջ երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտարարել է, որ երկրի արդարադատության նախարարությունը քաղաքներին կզրկի որոշ դրամաշնորհներից, եթե նրանք իմիգրացիոն իշխանություններին թույլ չտան տեղի բանտեր այցելել եւ տեղեկացնեն 48 ժամում իմիգրացիոն օրենսդրությունը խախտած անձանց ազատ արձակելու մասին։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



