ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն արտահոսքերի պատճառով լրագրողներին չի հետապնդի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳլխավոր դատախազի ՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռոդ Ռոզենսթայնը կիրակի հայտարարել է, որ իշխանություններն արտահոսքի պատճառով լրագրողներին չեն հետապնդի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր թիրախում արտահոսքերի հեղինակներն են, ոչ թե լրագրողները, որոնք իրենց գործն են կատարում»,-Fox News-ի եթերում ասել է Ռոզենսթայնը։ Նա, սակայն, ասել է, որ «որոշակի հանգամանքներում» լրագրողները եւս կարող են խախտել օրենքը, ինչի համար պետք է պատասխան տան։
ԱՄՆ-ում լրատվամիջոցներում մշտապես արտահոսքեր են հրապարակվում Սպիտակ տնից ու նախարարություններից՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ Բացի հաստատված լուրերից, մամուլում տարբեր փաստաթղթեր են հրապարակվում, ներառյալ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օտարերկրյա առաջնորդների հետ զրույցների գաղտնազերծումները։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



