Ավելի քան 150 000 քաղաքացի ստորագրել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ դեմ ուղղված հատուկ խնդրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ավելի քան 150 000 քաղաքացի ստորագրել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիդ Մակրոնի դեմ ուղղված հատուկ խնդրագիրը. այս մասին հայտնում է Huffington Post-ը:
Ֆրանսիացիները վիճարկում են Բրիջիդ Մակրոնի՝ երկրի առաջին տիկնոջ կոչմանն արժանանալու հարցը և հիշեցնում երկրի նախագահին՝ հարցի հետ կապված նրա նախընտրական խոստումը:
Բանն այն է, որ Էմանուել Մակրոնը մինչ նախագահի պաշտոնում ընտրվելը հայտարարել էր, որ իր հաղթանակի դեպքում իր կինը կստանձնի ակտիվ հասարակական դեր, ընդ որում՝ այդ ամենի ծախսերը կհոգան հարկատուների հաշվին:
Այժմ արդեն ձևակերպված խնդրագիրը ներկայացվել է Ֆրանսիայի Ազգային ժողով:
Նախաձեռնության ղեկավար և «Ազգային հավասարություն» հասարակական կազմակերպության նախագահ Թերրի Փոլ Վալեթը նշել է, որ գոյություն չունի թեկուզ մեկ պատճառ, որից ելնելով Բրիջիդ Մակրոնը պետք է միջոցներ ստանա պետական բյուջեից:
«Նա ունի երկու կամ երեք օգնական, մի քանի խորհրդական և երկու անվտանգության աշխատակից, կարծում եմ, այդքանը լիովին բավարար է», - ասել է ակտիվիստը:



