Եմենի եւ Սաուդյան Արաբիայի սահմանին 3 օր տեւած մարտերի ընթացքում շուրջ 50 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի կառավարության եւ հութի ապստամբների միջեւ մարտերի ընթացքում՝ Սաուդյան Արաբիայի հետ սահմանի մերձակայքում, 3 օրում շուրջ 50 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի կառավարական ուժերը սկսել են հարձակումը հութի գրոհայինների դիրքերի վրա՝ Կարմիր ծովի Միդի նավահանգստի շրջանում։ Նրանց աջակցել է Սաուդյան Արաբիայի սահմանամերձ հրետանին եւ նրա գլխավորած կոալիցիայի ավիացիան։
Գործակալությունը նշում է, որ կոալիցիան առնվազն 20 ավիահարված է հասցրել հութիների դիրքերին։ 3 օրվա մարտերի ընթացքում 31 գրոհային եւ 17 եմենցի զինվոր է զոհվել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



