Էյֆելյան աշտարակի մերձակայքում տղամարդուն ձերբակալելուց հետո Փարիզում հետաքննություն են սկսել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի դատախազության հակաահաբեկչական ստորաբաժանումը Էյֆելյան աշտարակի մերձակայքում զինված տղամարդու ձերբակալությունից հետո հետաքննություն է սկսել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի մերձակայքում ոստիկանությունը դանակով զինված տղամարդու է ձերբակալել։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդն «Ալլահ Աքբար» էր վանկարկում։ Հետաքննություն է սկսվել հանցավոր ահաբեկչական համաձայնության գործով՝ մարդկանց դեմ մահափորձ կատարելու նպատակով, ինչպես նաեւ պետական իշխանությունների ներկայացուցիչների դեմ մահափորձի գործով։
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածը հայտարարել է, որ ցանկացել է մահափորձ կատարել զնծառայողի դեմ։ Նա նաեւ հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մասին, որն էլ նրան «ստիպել է գործել»։



