Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով. Հասան Ռոհանի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 6-ին հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարևան Հայաստանի Նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:

Նշելով, որ ընթացիկ տարին նշանակալից է թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների առումով. Հայաստանը բարեփոխված Սահմանադրության համաձայն անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, իսկ Իրանի ժողովուրդն ընտրեց գործադիր իշխանության ղեկավար, տարին նշանավորվեց նաև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բազմադարյա պատմություն ունեցող կապերի նորագույն շրջանի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս ընթացքում հաջողվել է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացմանը և ներդրումների ավելացմանը։

Նախագահները երկուստեք կարևորել են մի շարք այլ ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր և հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը: Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը: 

Կողմերը կարևորել են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել և ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի: 

Հասան Ռոհանին բարձր է գնահատել Հայաստանի կողմից նախաձեռնված` երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման, տնտեսական գործունեության և ներդրումային ու զբոսաշրջության խթանման տեսանկյունից կարևոր ու արդյունավետ քայլ էր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

«Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ Կարապետյան