Մակեդոնիայի իշխանությունները հրդեհների պատճառով արտակարգ դրություն են սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄակեդոնիայի կառավարությունը անտառային հրդեհների պատճառով հանրապետության երկու համայնքներում արտակարգ դրություն է սահմանել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Օլիվեր Սպասովսկին։
«Մենք արտակարգ դրություն ենք սահմանել Բրոդ եւ Չաշկա համայնքներում, որը կգործի 30 օր։ Որոշումը կայացվել է հրդեհների դեմ ավելի արդյունավետ պայքարի եւ ստեղծված իրադրությանն արձագանքելու համար Մակեդոնիայի Հանրապետության մարմինների գործողությունները համակարգելու նպատակով, քանի որ առաջիկայում կբախվենք բարձր ջերմաստիճանի հետ, որը կնպաստի կրակի տարածվելուն»,-ասել է Սպասովսկին։
Հրդեհի օջախները տեղ-տեղ պահպանվում են երկրի հյուսիսում, այդ թվում՝ Մատկա ազգային պարկի շրջանում, կենտրոնական մասում՝ Կրուշեւո շրջանում եւ Տետովո շրջանում, ինչպես նաեւ այլ կետերում։



