Կյելինի. Այս 3 շաբաթների ընթացքում Յուվենտուսն ավելի շատ ճամփորդեց, քան` մարզվեց
ՍՊՈՐՏ«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին «Ուեմբլիում» «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո ամփոփել է միջմրցաշրջանային հատվածը:
Ավելի վաղ թուրինցիներն ԱՄՆ-ում մասնակցում էին «International Champions Cup»-ին.
«Այս երեք շաբաթների ընթացքում մենք ավելի շատ ճանապարհորդեցինք, քան` մարզվեցինք: Եվ մրցաշրջանի մեկնարկից մեկ շաբաթ առաջ մեզ հենց այսպիսի խաղ էլ անհրաժեշտ էր` ավելի ինտենսիվ և արագ:
Մենք քրտնաջան աշխատել ենք և հիմա ցանկանում ենք մի քանի օր անցկացնել Թուրինում` առանց ուղևորությունների»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Հիշեցնենք` «Յուվենտուսն» ընկերական խաղում 0:2 հաշվով պարտություն է կրել «Տոտենհեմից»:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



