Շվեյցարական Ալպերում սառցադաշտերի հալման հետևանքով կանխատեսվում է հարյուրավոր մումիաների հայտնաբերում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլպերի մակերևույթի վրա կարող են հայտնվել հարյուրավոր մումիֆիկացված մարմիններ, ինչի պատճառը հալվող սառցադաշտերն են: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով շվեյցարական ոստիկանությանը:
Շվեյցարիայի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ լեռներում ավելի հաճախ են հայտնաբերվում անհետ կորած լեռնագնացների մնացորդները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ալպերում անհետ կորածների շարքում 1925 թվականից արձանագրվել է ավելի քան 300 անուն և վայր, որից մոտ 160-ը՝ Մոնբլանի վրա: Մահացածների մեծամասնությունը դժբախտ պատահարների զոհեր կամ ինքնասպան եղած մարդիկ են, ինչպես նաև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած զինվորները:
The Guardian-ը պարզաբանում է, որ Ալպերի սառցադաշտերը հալվում են աննախադեպ արագությամբ. վերջին տարվա ընթացքում դրանք կորցրել են մոտ մեկ քառակուսի կիլոմետր, այսինքն՝ մոտ 900 միլիարդ լիտր ջուր:



