Ռոնալդուն «Ռեալի» հետ պատրաստվում է Սուպերկլասիկոյին
ՍՊՈՐՏՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» ընդհանուր խմբում սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցելու պատճառով Ռոնալդուն արձակուրդում էր եւ բաց թողեց Արքայական թիմի ամերիկյան մրցաշրջագայությունն ու նախապատրաստական փուլը:
32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպայի լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:
Օգոստոսի 13-ին «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



