Իռլանդիայի վարչապետը հայտարարել է, որ նույնասեռականների ամուսնության արգելքի վերացումը «ժամանակի հարց է»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է, որ երկրում նույնասեռականների ամուսնության արգելքի վերացումը «ժամանակի հարց է»: Այս մասին նա հայտարարել է Բելֆաստում ԼԳԲՏ հանրության շքերթի շրջանակում անցկացված միջոցառման ընթացքում, հաղորդում է BBC-ն:
Վարադկարը, որը բացահայտ նույնասեռական է, հայտարարել է, որ միջոցառմանը մասնակցում է՝ ի նշան համերաշխության:
Հյուսիսային Իռլանդիայում նույնասեռական ամուսնությունները դեռեւս արգելված են՝ ի տարբերություն Միացյալ Թագավորության մյուս հատվածների:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



