Վանաձորում դանակահարված 15-ամյա տղային տեղափոխել են Երեւան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում օգոստոսի 4-ին երեկոյան դանակահարված 15-ամյա տղային տեղափոխել են Երեւան:
NEWS.am-ի թղթակցին Վանաձորի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ 15-ամյա Է.Վ.-ին գիշերը վիրահատել են: Կատարվել է վնասված թոքի դրենավորում, հիվանդի վիճակը կայունացվել է, սակայն շարունակել է մնալ ծանր:
Վնասվածքն ստացած տղայի հարազատները նպատակահարմար են գտել նրան տեղափոխել Երևան՝ մասնագիտացված բժշկական կենտրոնում բուժումը շարունակելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 4-ին ժամը 20:45-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 15-ամյա Է. Վ-ն: Վերջինիս մոտ առկա է եղել կրծքավանդակի կտրած-ծակած վերք: Նա ասել է, որ վնասվածքը ստացել է Վանաձորի «Դիմաց» թաղամասում գտնվող թիվ 13 դպրոցի մոտակայքում՝ ընկնելու հետեւանքով: NEWS.am-ի տեղեկություններով, սակայն, իրականում դեռահասների միջեւ վիճաբանություն է եղել, որն ավարտվել է դանակահարությամբ:



