Գերմանական բիզնեսը մտահոգված է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հետեւանքներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական բիզնեսը մտահոգված է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հետեւանքներով, որոնք ավելի վաղ հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հուսալի մատակարարումների ապահովման կարեւոր նախագծերը կարող են սառեցվել, եթե գերմանական ընկերություններին չթույլատրեն համագործակցել գազատարների ցանցի ընդլայնմանն ուղղված ռուսական նախագծերի հետ»,- հայտնել է Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միության (DIHK) արտաքին տնտեսական գործունեության բաժնի ղեկավար Ֆոլքեր Թրայերը։ Եթե դա տեղի ունենա, հարվածի տակ կհայտնվի նաեւ ամբողջ գերմանական տնտեսությունը, նախազգուշացրել է նա, հայտնել է DW-ը։
Մինչ այդ DIHK-ը ակնկալում է Ռուսաստան գերմանական արտահանման ավելացում՝ վերջին չորս տարվա մեջ առաջին անգամ։ Կազմակերպության գնահատականներով, 2017-ի արդյունքներով, այդ ցուցանիշը կարող է աճել հինգ տոկոսից էլ քիչ։ 2013-2016 թթ․ ժամանահատվածում Ռուսաստան Գերմանիայի արտահանման ցուցանիշները նվազել էին 40 տոկոսով։



