Իրանում ընթանում է Հասան Ռոուհանիի երդմնակալությունը. Ներկա է նաև Սերժ Սարգսյանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի խորհրդարանում սկսվել է երկրի վերընտրված նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, Թեհրան է ժամանել և արարողությանը ներկա է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Արարաղությանն ընդհանուր առմամբ ներկա է արտերկրի 100 պատվիրակություն, այդ թվում՝ են 8 երկրների նախագահներ, խորհրդարանների 19 խոսնակներ, 9 փոխնախագահներ և վարչապետներ, խորհրդարանների 7 փոխնախագահներ, 11 արտգործնախարարներ և այլն:
Ընթացիկ տարվա մայիսի 19-ին Իրանում տեղի ունեցած 12-րդ նախագահական ընտրություններին Հասան Ռոուհանին վերընտրվել է երկրորդ անգամ՝ ձայների 57 տոկոսով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



