Դիլիջանում տղամարդը փորձել է այրել տունը, սակայն ինքն է հրկիզվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում օգոստոսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ այրված վիճակում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ երեկ առավոտյան ժամը 06:00-ի սահմանում հաղորդում է ստացվել, որ քաղաքի տներից մեկում տան բակում այրված վիճակում հայտնաբերվել է 46-ամյա Կ.Մ.-ի դիակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Ըստ Shamshyan.com-ի՝ նախնական տեղեկություններով, տղամարդը դյուրավառ նյութ է լցրել իրենց տան դռան վրա և փորձել տունը այրել, իսկ տանը եղել են նրա կինը, մայրը և 2 երեխաները, սակայն ինքն է այրվել եւ մահացել: Կայքի տեղեկություններով, տղամարդը 20 տարուց ավելի հեռացած է եղել ընտանիքից և մի քանի ամիս է՝ վերադարձել էր տուն, սակայն ընտանիքի անդամները նրան չեն ընդունել:



