Հագուստի կենտրոնի գանձապահը գնորդին 20 հազար դրամի փոխարեն սխալմամբ 475 հազար է վերադարձրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանություն Էրեբունի բաժին օգոստոսի 2-ին դիմել է հագուստի կենտրոնում աշխատաող գանձապահը եւ հայտնել է, որ գնորդից 50 հազարանոց թղթադրամ է վերցրել, սակայն հոգնացության եւ ցրվածության պատճառով համակարգչում 500 հազար դրամ է մուտքագրել եւ գնորդին է վերադարձրել 475 հազար դրամ՝ 25 հազարի փոխարեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, խանութի տեսախցիկների եւ տեսագրությունների վերծանմամբ հնարավոր եղավ տեսնել ողջ գործընթացը, որտեղ երեւում է նաեւ գնորդը:
Ոստիկանությունը հորդորում է գնորդին ներկայանալ Էրեբունու բաժին, իսկ նրա մասին տեղեկատվություն ունեցողներին ոստիկանության, Էրեբունու, կամ մոտակա բաժին: Ոստիկանությունը երաշխավորում է կնոջ մասին տեղեկատվություն տրամադրողի ինքնությունը:



