Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին և Հ Բ այլ պաշտոնյաներ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է նրանց պաշտոններն ստանձնելու առթիվ և բեղմնավոր աշխատանք մաղթել: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի՝ որպես ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ու բարեփոխումների գործում նշանակալի ներդրում ունեցող կարևոր գործընկերոջ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ընթացքում Հայաստանը վերոնշյալ տարածաշրջանի երկրների խմբում առանձնացել է պորտֆելի՝ միջինից բարձր կատարողականով և այսուհետ ևս պահպանելու է այդ ցուցանիշը: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել այն՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային նոր ծրագրերի իրականացմամբ:

Իր հերթին պարոն Մյուլլերը նշել է, որ մեծ պատիվ է այցելել Հայաստան, և բացառիկ է որակել մեր երկրի հետ բանկի համագործակցությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի՝ կատարողականի լավագույն ցուցանիշներն արձանագրող երկրների շարքում, ինչը ողջունելի է և նպաստում է փոխգործակցության էլ ավելի զարգացմանը: Սիրիլ Մյուլլերը նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակական օժանդակություն է ցուցաբերում մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը, և ապագայում պատրաստ է ավելացնել ֆ ինանսական աջակցության ծավալը:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք արձանագրվել է, որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպն իր ազդեցությունն է թողնում ինչպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա: Այս համատեքստում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ կիրառել նոր գործիքներ և ճկուն մոտեցումներ առկա մարտահրավերները հաղթահարելու և տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այս առումով կառավ արության ղեկավարը կարևորել է ենթակառուցվածքներում ՀԲ աջակցությամբ ներդրումների իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ ոլորտում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև Հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և առաջիկայում իրականացվելիք քայլերին:

Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել ՀԲ երևանյան գրասենյակի հետ համագործակցության կապակցությամբ և շեշտել, որ հետևողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:

 

Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Բժիշկները հայտնաբերել են մի հայտնի խաղալիք, որը երեխաներին հիվանդանոց է ուղարկումԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստինԶելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչու են վերջին տարիներին շոգերն ավելի երկար տևում. առաջիկա եղանակըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»