«Սևանա լիճ 2017» բռնցքամարտի առաջնությունը՝ խթան համայնքի կյանքի աշխուժացմանը և երիտասարդների կոփմանը
ՍՊՈՐՏՕգոստոսի 2-3-ին Մարտունու հանրային լողափում տեղի ունեցավ «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական առաջնությունը,որն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Այն կազմակերպել են քաղաքի մարզադպրոցի մարզիչններ Գևորգ և Գագիկ Սարգսյանները:
Ներկաներին ողջունեց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Նրա խոսքով՝ նման մրցաշարերի դերը շատ կարևոր է համայնքային կյանքում, այն խթանում է նոր սերնդի ճիշտ դաստիարակմանը, կոփմանը, առողջ լինելուն:
Past.am-ին Մարտունու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մրցաշարին մասնակցում էին Մարտունու, Երևանի Դինամո և Էրեբունի, ինչպես նաև Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից շուրջ 220 բռնցքամարտիկ։ Մարտունու Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին հորիզոնակը:
Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկները Մարտունու մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով: Մարտունու ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունու բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով:
Մրցաշարին մասնակից մրցանակակիր մարզիկները ստացան համապատասխան կարգի մեդալներ և պատվոգրեր, իսկ մարզիչները և մրցավարները պարգևատրվեցին մարզադպրոցի գավաթներով: Հավելենք, որ մրցաշարի մասնակիցները անցկացրեցին նաև ակտիվ հանգիստ Սևանա լիճի ափին:






1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



