Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ: Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ևհամատիրությունների համատեղ ծրագրերով այս տարի ևս վերանորոգվում ենբազմաբնակարան բնակելի շենքերի մուտքեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարեկան ծրագրով ընդհանուր առմամբմինչև տարեվերջ կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկածգործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 684 մուտք՝ 393 բազմաբնակարան շենքում:Նախորդ շաբաթվա ընթացքում ավարտին է հասցվել 48 մուտքի նորոգումը: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբմուտքերը կարգի են բերվում համալիր լուծումներով. շքամուտքերից բացիամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի հարկաբաժինները: Աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն, իսկ որակի նկատմամբ իրականացվում էամենօրյա հսկողություն:



