Իռլանդիայի վարչապետն առաջարկել Է մաքսային միություն ստեղծել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադկարն առաջարկել Է Brexit-ից հետո մաքսային միություն ստեղծել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
«Հավանաբար, հնարավոր Է մաքսային միությունը ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության միջեւ: ՉԷ որ մենք նման միություն ունենք Թուրքիայի հետ: Ինչո՞ւ այն չստեղծենք Մեծ Բրիտանիայի հետ»,- հայտարարել Է Վարադկարը Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆասթ կատարած այցելության ժամանակ:
Ավելի վաղ նա հանդես Էր եկել Brexit-ից հետո Իռլանդիայի եւ Միացյալ Թագավորության միջեւ «տնտեսական սահմանի» հայտնվելու դեմ:
Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ այն պայմանների շուրջ պաշտոնական բանակցությունները, որոնց համաձայն Մեծ Բրիտանիան դուրս Է գալու ԵՄ-ից, սկսվել են հունիսի 19-ին: Դրանք պետք Է տեւեն մինչեւ 2018 թվականի նոյեմբերը, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ազգային խորհրդարաններում ձեռք բերված պայմանավորվածությունների վավերացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



