ՆԱՏՕ-ի զինվորականները երթով կանցնեն Կիեւի Կրեշչատիկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի երկրների բանակների ներկայացուցիչները կանցնեն Կրեշչատիկով, որտեղ օգոստոսի 24-ին տեղի կունենա զորահանդես Ուկրանիայի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս տարի մեր շատ գործընկերներ ցանկություն են հայտնել մասնակցելու Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարությանը: Մեր կողքին կգտնվեն դաշինքի երկրների զինված ուժերի ներկայացուցիչները»,- ասել Է նախարարը: Նրա խոսքով՝ Կիեւը պատրաստ Է ընդունելու մասնակիցների ՆԱՏՕ-ի բոլոր 29 երկրներից: Առայժմ դրանցից միայն վեցն են հավաստել իրենց մասնակցությունը:
Բացի օտարերկրացի հյուրերից, զորահանդեսին կմասնակցեն շուրջ 4,5 հազար ուկրաինացի զինվորականներ, հաղորդել Է ՏԱՍՍ:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



