Մոսկվայում բժշկուհին խաբեբային 320 հազար ռուբլի է տվել՝ իրեն «չար ուժերից» ազատելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի նարկոդիսպանսերներից մեկի աշխատակցուհին 320 հազար ռուբլի է վճարել խաբեբային, ով խոստացել է նրա վրայից հանել «անեծքը»: Այդ մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
Ինչպես ոստիկանությանը պատմել է տուժածը՝ 69-ամյա բժշկուհի-վարակաբանը, մայրաքաղաքի հարավ-արևմուտքում իրեն է մոտեցել անծանոթ տղամարդ: Նա ներկայացել է որպես գուշակ, հայտարարել է, որ կնոջ վրա անեծք կա, և առաջարկել է նրան ազատվել անեծքից գումարի դիմաց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը փնտրում է «գուշակին»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



