Uniclo-ն սկսել Է իրեր վաճառել առեւտրական ավտոմատների միջոցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնական Uniclo մակնիշն սկսել Է հագուստի վաճառքի նոր ձեւաչափի թեստավորումը՝ առեւտրական ավտոմատների միջոցով: Այս մասին հայտնել Է L՚Officiel-ը: Իրերը կփաթեթավորվեն ստվարաթղթե տուփերում եւ մետաղական պարկուճներում: Առաջին այդպիսի ավտոմատն արդեն աշխատում Է Օքլենդի օդանավակայանում (Կալիֆոռնիայի նահանգ): Մոտ ժամանակներս մակինշն ԱՄՆ-ում պլանավորում Է տեղակայել եւս մի քանի այդպիսի ավտոմատներ. դրանք կտեղակայվեն առեւտրական կենտրոններում եւ օդանավակայաններում: Իրերի գները տատանվում են 15-ից մինչեւ 70 դոլարի սահմաններում: Մակնիշն այսպիսով ցանկանում Է ավելի շատ գնորդներ գրավել Հյուսիսային Ամերիկայի շուկայում: Դեռ ավելին, Uniclo-ի ներկայացուցիչների խոսքով՝ առեւտրական ավտոմատ ապարատների սպասարկումը շատ ավելի Էժան կնստի, քան խանութը կամ pop-up-ը:
Uniclo բրենդը Ճապոնիայի Fast Retailing հոլդինգի բաղկացուցիչ մասն Է, որին են պատկանում նաեւ Comptoir des Cotonniers, GU, Helmut Lang, J Brand, Princesse tam.tam եւ Theory մակնիշները: Ընկերությունը մասնագիտացած Է ամենօրյա հագուստի թողարկման բնագավառում:



