Կարդալն արմատապես փոխում է մարդու գլխուղեղը. գիտնականներ
ԼԱՅՖՄի խումբ գիտնականներ հայտարարել են, որ այն մարդկանց մոտ, որոնք նախկինում չէին կարդում, փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն գլխուղեղի մեծ կիսագնդերում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարդալու գործընթացը մարդկանց մոտ ավելի շատ նյարդապլաստիկ փոփոխություններ է առաջացնում, քան նախկինում էր ենթադրվում:
Գիտնականները մի քանի ամիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ուսումնասիրել են մարդկանց, որոնք կարդալու հետ կապված վարժություններ էին անում: Ընդ որում՝ գիտափորձին մասնակցում էին անգրագետ հնդիկներ:
Պարզվել է, որ կարդալը նախկինում անգրագետ մարդկանց մոտ առաջացնում էր փոփոխություններ ոչ միայն գլխուղեղի մեծ կիսագնդերում, այլև թալամուսում (տեսաթումբ) և ցողունային բաժիններում:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը



