Երևան, 05.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ արձակած Թելման Քալաշյանի բնակարանից զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից օգոստոսի 2-ին, ժամը 17.50-ին, խուզարկություն է կատարվել Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ արձակած Թելման Քալաշյանի՝ Մյասնիկյան գյուղում գտնվող տանը և օժանդակ շինություններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հյուրասենյակի բազմոցի դարակից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 7,62 մմ տ/չ 8 փամփուշտով, իսկ տանը կից թոնրատնից՝ «ԻԺ-18ե» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական չհաշվառված հրացան: 
Թելման Քալաշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի և 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ անհայտ անձը մտել է նշված սրահի տարածք և կրակ բացել այնտեղ գտնվողների վրա:
Կրակոցների հետևանքով զոհվել էր 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Մեկ քաղաքացի էլ ժամեր անց մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: 
Կրակողը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թ. ծնված Թելման Քալաշյան:
Պարզվել է նաև, որ Քալաշյանն օգտագործել է «Սայգա» տեսակի, իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացան: 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թելման Քալաշյանը հանցանքը կատարելուց հետո Շամիրամ գյուղի սկզբնամասից դիմել է փախուստի հորեղբոր` 1950 թ. ծնված Քյարամ Քալաշյանի օգնությամբ՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Քյարամ Քալաշյանը օգոստոսի 2-ին, ժամը 13.30-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ՁՊՎ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք Չալաբյան«Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN ԱՄՆ-ը ակնկալում է, որ այլ երկրներ իրենց ներդրումը կունենան Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում. Պենտագոն ՀՀ բոլոր քաղաքացիներին շնորհավորում եմ ՀՀ աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով․ Փաշինյան ԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը